«Շնորհակալ եղեք ամեն ինչի համար». փիլիսոփայական լավատեսության 30 դաս


07:48 , 11 հունիս, 2019

1. Երջանկությունը մեր ներսում է

Իրական երջանկությունը շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության մեջ է, սիրո, ունայնության բացակայության ու դեպի սեփական երազանքը ձգտելու մեջ: Իսկ հարստությունն ու իշխանությունը սոսկ երջանկության պատրանք են ստեղծում, որը կարող է ցանկացած պահի փշրվել: Ընդունեք սա՝ որպես իրողություն, և դուք կսկսեք ավելի հեշտ ապրել:

2. Շնորհակալ եղեք ամեն ինչի համար
Կյանքն անգին շնորհ է` Տիեզերքի կողմից մեզ ուղարկված: Եվ այն ամենը, ինչ մեզ ուղարկում են երկնային ուժերը՝ լինեն դրանք երջանկության ակնթարթներ թե սգո պահեր, պետք է ընդունել շնորհակալությամբ: Անկասկած, հեշտ չէ սովորել Տիեզերքին շնորհակալ լինել պատճառած ցավի համար, բայց ընդունելով դա` դուք կզգաք իսկական երջանկություն:

3. Փոխեք ձեր աշխարհընկալումը
Գաղտնիք չէ, որ չարությունն ու ատելությունը քայքայում են մեր կյանքն ու մեզ դժբախտ դարձնում: Բայց արժե՞ արդյոք յուրաքանչյուր անգամ բարդացնել մեր կյանքը: Ավելի հեշտ է փոխել ընկալումն ու սովորել խնդրին այլ անկյունից նայել: Պոզիտիվ հատիկ գտեք բացասական պահերի մեջ, և կյանքն ավելի կհեշտանա:

4. Հնարավոր չէ բոլորի համար լավը լինել
Փորձելով երջանկացնել բոլորին` դուք ստիպված եք խաբել, ձևացնել ու դավաճանել ձեր սկզբունքներին: Այդ մրցավազքում դուք կկորցնեք ձեզ, իսկ ինչ-որ մեկը, միևնույն է, ձեզ անարդար ու անշնորհակալ կհամարի: Միգուցե ավելի լավ է անհասկանալի մնալ շրջապատողների համար, բայց ազնիվ` ինքներդ ձեզ հետ:

5. Մեզ շրջապատող աշխարհը հայելի է
Բոլոր արարքներն ու բնավորության գծերը, որոնք մեզ դուր են գալիս այլ մարդկանց մեջ, այն բանի արտացոլանքն են, ինչը մենք սիրում ենք մեր մեջ: Իսկ այն ամենը, ինչ մեզ վշտացնում է ուրիշների մեջ, մեր դժգոհությունն է հենց ինքներս մեզնից: Գտեք այդ պահերը ձեր մեջ ու փորձեք ուղղել դրանք:

6. Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում
Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք մեր կյանքի որոշակի փուլում, մեզ է այցելում որոշակի նպատակով: Հնարավոր է, որպեսզի աջակցի մեզ ու ջերմացնի իր սիրով: Իսկ հնարավոր է, որ նա մեզ դաս է ուզում տալ կամ հիշեցնել ինչ-որ կարևոր բանի մասին: Ամեն դեպքում նրա հայտնվելը մեր կյանքում իր մեջ որոշակի արժեք է կրում, որը պետք է գիտակցել:

7. Հավատացեք այն բանին, որ Տիեզերքը ձեզ միայնակ չի թողնի
Տիեզերքը հետևում է ձեզ և դժվարին պահին անպայման իր հզոր թիկունքը կտրամադրի ձեզ: Հնարավոր է՝ նա ձեզ ուղարկի երջանիկ հանդիպում այն մարդու հետ, ով ձեզ կօգնի լուծել ձեր խնդիրները, կամ մղի վիճակախաղի տոմսով շահելուն: Երկնային ուժերը մեր խնդիրները լուծելու տասնյակ եղանակներ ունեն: Պետք է միայն վստահել Տիեզերքին, և ամեն ինչ անպայման լավ կլինի:

8. Վերջ տվեք ամեն ինչ սրտին մոտ ընդունելուն
Խոստովանեք, թե քանի անգամ եք դուք անհանգստացել այս կամ այն գործի ելքի համար, իսկ արդյունքում ամեն ինչ լավ է ավարտվել: Ուրեմն՝ արժե՞ արդյոք քայքայել նյարդերն ու կարճացնել կյանքն այն բանի պատճառով, ինչը, միևնույն է, բարենպաստ ավարտ է ունենալու: Բայց նույնիսկ եթե արդյունքն այնքան էլ ուրախալի չլինի, մի՞թե արժե անիմաստ տանջվել:

9. Բնությունն իսկական բժիշկ է
Մաքուր օդում զբոսանքները կազդուրման զարմանալի եղանակներ են: Զբոսնելով պուրակում կամ անտառում` դուք հանգստանում եք հոգով, մաքրվում նեգատիվից, վերականգնում եք ուժերն ու բարձրացնում տրամադրությունը: Երբ դուք ձեզ վատ եք զգում կամ պարզապես տխուր եք, զբոսնեք, ու դրական լիցքերն ապահովված են:

10. Նեղացնում են վիրավորված մարդիկ
Մի պատասխանեք հասցված վիրավորանքներին: Որպես կանոն, դրանք հասցնում են կյանքից նեղացած մարդիկ: Պարզապես խղճացեք այդպիսի մարդկանց ու մի սնվեք նրանց նեգատիվով:

11. Սովորեք ճշմարտության աչքերի մեջ նայել
Դա իսկապես ցավոտ է: Բախվելով ձեր վախերին կամ թուլություններին` ձեզնից շատերը գերադասում են բողոքել, նվնվալ կամ բացահայտորեն խաբել, միայն որպեսզի շրջապատին ու իրենք իրենց չխոստովանեն դաժան ճշմարտությունը: Բայց եթե դուք հաղթահարեք ինքներդ ձեզ, եթե կարողանաք նայել ճշմարտության աչքերին ու ընդունել սեփական սխալները, դուք անհավանական թեթևություն կզգաք ու կհասկանաք, թե որքան հաճելի է առանց այդ ծանր բեռի ապրելը:

12. Պերֆեկցիոնիզմը ձեզ դժբախտ է դարձնում
Մենք չենք խոսում, որ լավագույնին ձգտելը վատ է: Ընդհակառակը, դրանում է հենց գոյության իմաստը: Բայց թույլ տվեք ձեզ կատարելության հասնելու ճանապարհին սխալներ գործել ու մի լարվեք, երբ ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում: Կյանքը հենց նրա համար էլ տրված է, որ սխալներ գործեք ու սովորեք դրանց վրա: Դրա համար էլ թուլացեք ու երջանիկ եղեք` անկախ արդյունքից:

13. Հաճախ նայեք ձեր շուրջը
Շրջապատող աշխարհը զարմանալի է իր գեղեցկությամբ ու տարատեսակությամբ: Բայց մենք այնքան զբաղված ենք մեր ամենօրյա գործերով, խնդիրների լուծմամբ ու սեփական երազանքները կյանքի կոչելով, որ բոլորովին չենք նկատում շուրջբոլորը տեղի ունեցողը: Մենք ռիսկի ենք դիմում ապրել մեր կյանքը` այդպես էլ չվայելելով այդ գեղեցկությունը: Հանեք ձեր աչքերի շղարշն ու աշխարհին նայեք լայն բացված աչքերով:

14. Նշեք ձեր հաղթանակները, նույնիսկ ամենափոքր հաջողությունները
Իսկական երջանկությունը ձեր հասած նպատակի մեջ չէ: Այն դեպի սեփական երազանքն անընդհատ ընթանալու, ամենօրյա հաղթանակների մեջ է, որոնք թույլ են տալիս ավելի ու ավելի բարձրանալ: Տոնեք այդ հաղթանակները. չէ՞ որ հենց դրանցից է բաղկացած իսկական երջանկությունը:

15. Սովորեք ներել
Վիրավորվածության զգացումը մեզ թույլ չի տալիս թեթև հոգով առաջ գնալ, ապրել լիարժեք կյանքով ու զարգանալ: Դրանք մեզ հետ են քաշում` ստիպելով հետ նայել ու հիշել ձեզ նեղացրած մարդկանց: Սովորեք ներել նրանց, և ձեզ համար այդ ճանապարհին ավելի հեշտ կլինի:

16. Մենք օժտված ենք անհավանական կանխազգացմամբ
Մեզնից յուրաքանչյուրը կանխազգալու անգին շնորհ ունի: Այն ամփոփված է մեր ինտուիցիայի մեջ, պարզապես օրերի հորձանուտում մենք չենք լսում մեր ներքին իմաստնության ձայնը: Կանգ առեք ու լսեք այդ ձայնը: Ձեզ բազմաթիվ անակնկալներ են սպասում:

17. Դուք բացառիկ եք ու անկրկնելի
Լուրջ: Հիշեք այն մասին, որ երկրագնդի վրա չկա ձեզ նման երկրորդը: Գնահատեք այն, ինչ ունեք ու վայելեք այս աշխարհում անցկացրած յուրաքանչյուր օրը: Այդպիսի մեկ այլ կյանք դուք չեք ունենա:

18. Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչին ուզում եք
Հիմա հավատացեք դրան ու սկսեք ինչ-որ բան անել ձեր նպատակին հասնելու համար: Դուք զարմանքով կնկատեք, որ Տիեզերքը ձեր հուսալի օգնականն է այդ ճանապարհին: Նրա աջակցությամբ դուք կարող եք հասնել անհավանական բարձունքների:

19. Ձեզ շրջապատեք սիրելի մարդկանցով
Կյանքը չափազանց կարճ է, որ այն վատնեք վեճերի ու տհաճ անձանց հետ շփումների վրա: Ձեզ շրջապատեք այն մարդկանցով, ում սիրում եք ողջ հոգով ու վայելեք նրանց հասարակությունը հնարավորինս երկար:

20. Գնացեք ձեր երազանքի հետևից
Եթե դուք երազանք ունեք, մի վախեցեք թողնել ամեն ինչ, ինչ ունեք, դրան հասնելու համար: Շատ տարիներ անց դուք ձեզ շնորհակալություն կհայտնեք այն բանի համար, որ որոշակի պահի վճռականություն եք ցուցաբերել:

21. Որքան շատ եք դուք տալիս, այնքան շատ եք ստանում
Կիսվեք այն ամենով, ինչ դուք ունեք՝ փողով, խելացի մտքերով, տաղանդով, սեփական ջերմությամբ: Տիեզերքը ձեզ կվերադարձնի եռակի չափով ձեր շռայլության համար:

22. Հավասարակշռություն պահեք ամեն ինչում
Մի քամեք ձեզ, բայց և դեպի ձեզ մի գրավեք ավելին, քան ձեզ պետք է: Ձեր կյանքում ամեն բան պետք է չափավոր լինի, քանի որ դա է ներդաշնակ կյանքի գլխավոր կանոնը:

23. Գնահատեք ձեր ժամանակը
Վերջ տվեք ժամանակը դատարկ տեղը ծախսելուն: Սա ամենաարժեքավոր ռեսուրսն է, որ մեզ շնորհել է Տիեզերքը, և դրա համար էլ այն օգտագործեք խելամտորեն, ձեզ համար առավելագույն օգուտով:

24. Երբեմն մենք աճում ենք ընկերությունից
Մի վշտացեք այն կապակցությամբ, որ երբեմն ձեր ու ձեր ընկերների ճանապարհները բաժանվում են, և դուք դադարում եք շփվել: Ավելի լավ է նրանց մասին լավ հիշողությունը պահպանեք: Եվ միշտ հիշեք, որ նրանք ձեր կյանքում հենց այնպես չեն եղել, այլ որոշակի նպատակով: Հնարավոր է՝ ձեր ընկերների արժեքավոր խորհուրդներից դուք դեռ շատ կօգտվեք ձեր կյանքի ընթացքում:

25. Հաղթահարեք ձեր վախերը
Կյանքը պայքար է, այդ թվում` նաև ձեր սեփական վախերի հետ: Եվ եթե դուք հաստատ մտադրվել եք ավելի լավը դառնալ, ներդաշնակության հասնել ու կատարել հերթական քայլը զարգացման ճանապարհին, ուրեմն՝ հաղթահարեք ձեր վախերը:

26. Հոգ տարեք ձեր առողջության մասին
Որքան էլ սովորական հնչի, բայց ձեր մարմինը տրանսպորտ է, որն ունակ է ձեզ հասցնելու ձեր իսկ սեփական երազանքին: Կոտրված տրանսպորտով երկար չես գնա ու կտառապես ճանապարհին, դրա համար էլ հետևեք ձեր առողջությանը, որ կյանքի ուրախությունը վայելեք մինչև ձեր կյանքի վերջին օրը:

27. Ձեր մտերիմներին ասեք, որ սիրում եք նրանց
Հնարավորինս հաճախ ասեք ձեր մտերիմներին ձեր սիրո մասին: Նրանց նվերներ մատուցեք, զարմացրեք, ուրախացրեք, թեկուզ ամենասովորական բաներով, բայց ողջ հոգով: Հավատացեք, սիրելիների հետ անցկացրած ժամանակը լավագույն նվերն է ձեզ ու նրանց համար:

28. Դուք ինքներդ եք ձեր փրկիչը
Լսեք իմաստուն մարդկանց խորհուրդները, բայց որոշումներ միշտ ինքնուրույն կայացրեք: Սովորելով պատասխանատվություն վերցնել սեփական որոշումների ու արարքների համար` դուք ներդաշնակություն կզգաք, նշանակում է՝ երջանիկ կլինեք:

29. Ապրեք ներկայով
Ապրեք այստեղ և հիմա: Վայելեք յուրաքանչյուր վայրկյանը: Սովորեք զգալ երջանկությունը տվյալ պահին, և դուք կդառնաք երկրագնդի ամենաերջանիկ մարդը:

30. Յուրաքանչյուրն իր երջանկությունն ունի
Երջանկությունը շատ դեմքեր ունի: Մեկին երջանիկ լինելու համար հարստություն է պետք, մյուսին` գեղեցիկ տուն, երրորդին` կյանքի նպատակ, իսկ չորրորդին էլ` կողքին սիրելի մարդու ներկայություն: Դուք ինքներդ եք ձեր երջանկության դարբինը և իրավունք ունեք ընտրելու այն, ինչ ցանկանում եք ստանալ կյանքից: