Շարժիչով վաննան ֆինլանդացուն հասցրել է Էստոնիա


04:04 , 11 հունիս, 2019

Ֆինլանդիայի բնակիչ Մարկու Էկլունդը ֆիննական Պորկալի թերակղզուց Տալին է ուղևորվել անսովոր վաննայով, որին շարժիչ է ամրացրել, հաղորդում է Ilta-Sanomat-ը:

Մեխանիզմի անխափան աշխատանքն ապահովելու համար նա «շարժիչով վաննան» հավասարակշռել է խողովակների տեսքով երկու պոնտոններով:

Ուղևորությունը 11 ժամ է տևել և, տղամարդու խոսքերով, անցել է առանց էական խնդիրների:

Միևնույն ժամանակ փորձարարը խոստովանել է, որ նավը մշտապես ջրով է լցվել. նա ստիպված է եղել դուրս թափել ջուրը և հմտորեն մանևրել: Երբ Էկլունդը ժամանել է Թալին, նավը դուրս են բերել ջրից և այն կոտրվել է: Մարկուն ասել է, որ այդ վաննան նա օգտագործել է ավելի քան կես դար: Այդ ընթացքում այն նույնիսկ որպես ակվարիում է ծառայել և այժմ դարձել է ջրափոխադրիչ միջոց: