Ալմաթիում սկսվել են ընտրությունների արդյունքներից դժգոհողների ձերբակալությունները


23:35 , 10 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Ղազախստանում կայացած նախագահի արտահերթ  ընտրությունների արդյունքներից դժգոհողները երկուշաբթի դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ, հայտնել է «Интерфакс»-ի թղթակիցը:

Հրապարակը և դրան հարող պուրակը շրջապատված է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները:

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների ձերբակալություններ է կատարում, արդեն բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ