Վիճաբանություն 46 համարի երթուղայինում վարորդի ծխելու պատճառով (Video)


22:38 , 10 հունիս, 2019

Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ և գրել․

«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշրուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասաց, որ չի հանգցնելու։ Երբ տեղեկացրի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշրուտկայից։

Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց-գնաց։

Երևանի քաղաքապետարան ու էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։ Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»: