4 հոգեբանական հնարքներ, որոնք մեզ ստիպում են մնալ համացանցում


02:08 , 11 հունիս, 2019

Որքան շատ ժամանակ ես ծախսում համացանցում, այնքան ավելի շատ եկամուտ են ստանում կայքերը։ Ահա մի քանի հնարքներ, որոնք մենք գիտակցաբար կամ անգիտակցաբար ենթարկվում ենք։

Հաջորդ տեսանյութի ինքնանվագարկում

Առաջ YouTube-ում տեսանյութն ուղղակի վերջանում էր, և մենք ստիպած կա՛մ նոր տեսանյութ էինք փնտրում, կա՛մ դուրս էինք գալիս կայքից։ Ներկայումս այսպիսի կայքերում տեսանյութերի ինքնանվագարկումը նրանց մեծ եկամուտներ է բերում։ Նույն սկսզբունքով է աշխատում նաև Ինստագրամը։

Հավանում և փոխադարձություն

Երբ ինչ-որ մեկը քեզ ավելացնում է իր ընկերների մեջ կամ նշում է լուսանկարում, ապա թվում է, որ այդ մարդը հատուկ հիշել է քեզ, գտել սոցիալական ցանցում և ընկերության հայտ ուղարկել։ Այսպես էլ է լինում, սակայն հիմնականում սոցիալական ցանցն է առաջարկում հավանական ծանոթներին, իսկ մեզ մնում է ուղղակի հայտ ուղարկել։ Նույն է նաև փոխադարձության պարագայում. եթե ինչ-որ մեկը հավանում է քո նկարները, ապա դու նույնպես պարտավոր ես հավանել նրա նկարները։

Անում ես այն, ինչ հարկավոր է ծառայություններին և ոչ թե քեզ

Ինչպես խանութներում, որտեղ ամենաանհրաժեշտ մթերքները գտնվում են սրահի վերջում, որպեսզի գնորդն անցնի այլ ապրանքների կողքով և այլ բաներ էլ գնի, այնպես էլ սոցիալական ցանցերում քեզ նախ և առաջ ստիպում են նայել այն, ինչը քեզ հարկավոր չէ։ Օրինակ՝ եթե դուք ցանկանում ես որևէ գրառում կատարել կամ լուրեր կարդալ, ապա նախ պետք է այցելեք լուրերի կամ գրառումների բաժին և նոր կատարեք ձեզ հետաքրքրող գործողությունը։

Ընթերցված նամակներ

Օրինակ՝ Ֆեյսբուքը զրուցակցին միտումնավոր ցույց է տալիս, որ նամակը կարդացված է, որը նշանակում է, որ շուտով պատասխան նամակ է գալու։