Շարժական պատ-կահույքը ձեր մեկսենյականոց բնակարանը կվերածի երկուսենյականոցի (Photo)


07:13 , 11 հունիս, 2019

IKEA-ն ցուցադրել է իր նոր Rognan պատ-վահանակ կահույքը, որը կարող է տեղաշարժվել ամբողջ սենյակով։ Այս շարժական պատի միջոցով հնարավոր է սենյակը բաժանել  տարբեր հատվածների։ Այս կահույքը շատ օգտակար կլինի հատկապես փոքր մեկսենյականոց բնակարանների համար։

Պատ-վահանակի վաճառքը սկսվելու է 2020 թվականից։ Գինը դեռևս հայտնի չէ։