Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից


19:50 , 10 հունիս, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արման Կիրակոսյանին հետ կանչել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: