Թրամփը սպառնացել է նոր մաքսատուրքեր սահմանել, եթե Ցզինպինը չմասնակցի G20-ի գագաթնաժողովին


21:40 , 10 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ, եթե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չժամանի Օսակա` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին մասնակցելու, ապա ԱՄՆ-ն անհապաղ չինական ապրանքների  համար նոր մաքսատուրքեր կսահմանի. հայտնում է РИА Новости-ն:

«Այո, կլինեն»,- պատասխանել է նա համապատասխան հարցին: