Համաշխարհային օվկիանոսում տարեկան շուրջ 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում


21:15 , 10 հունիս, 2019

Համաշխարհային օվկիանոսում տարեկան 5-12 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում, հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։

Համաշխարհային աղբի 1/3-ը կազմող պլաստիկե աղբը օվկիանոսի որոշ հատվածներում «կղզյակներ» է առաջացնում։

Այն վնասակար է նաև օվկիանոսի կենդանական աշխարհի համար։ Օվկիանոսի «բնակիչները» դրանք կուլ են տալիս սննդի հետ միասին, ինչն էլ նրանց ոչնչացման պատճառ է դառնում։