10:37 , 24 հունիս, 2013Կիրակի օրը Փարիզում փողոց է դուրս եկել մոտ 6 հազար մարդ՝ մասնակցելու հակաֆաշիստական երթին՝ 19- ամյա ուսանող Կլեման Մերիկի սպանությունից 2 շաբաթ անց: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ակցիայի մասնակիցները օգտագործել են ճայթռուկներ և ծուխ արձակող պայթուցիկներ: Ֆրանսիայի մայրաքաղաքի 2-րդ շրջանում սկսված երթը ցրվել է ոստիկանության կողմից: Հավաքվածները հասել են մինչև 19-րդ շրջան:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալվել է առնվազն 14 մարդ: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Մանուել Վալսը, ոստիկանությունը կուսումնասիրի ակցիայի ընթացքում արված տեսագրությունները՝ խուլիգաններին պատասխանատվության ենթարկելու համար: