Ազատ լինել` չի նշանակում զբաղվել ազգային արժեքների բռնաբարությամբ


10:34 , 24 հունիս, 2013

Նախ` տատիդ ասածը ձերոնց կհղես: Երկրորդն էլ` տգետների տգետ, Պեպոն քրոջը չէր վաճառում, այլ` քրոջը մարդի տալուց օժիտ էր ուզում հետն ուղարկել: Ցավալի է, որ կարծիք հայտնողներից ոչ մեկը չգիտի` Պեպոն ինչ էր ուզում անել: Երրորդ` եթե քո կարծիքով Սունդուկյանը աշխարհի ամենաթույլ դրամատուրգն էր, ապա դու աշխարհի ամենաանպետք դերասանն ես: Եվ վերջում` եթե մի բան կատարյալ է, իրենից ներկայացնում է ազգային արժեք, ուրեմն` այո, անձեռնամխելի է: Օրինակ` «Անուշ» օպերան: Ազատ լինել` չի նշանակում զբաղվել ազգային արժեքների բռնաբարությամբ, այսինքն` թրքությամբ: Իսկ Մեծանուն արվեստագետներին պախարակելու քո փորձը խոսում է քո և հոդվածդ հավանողների բացառիկ տգիտության ու արվեստի հետ որևէ կապ չունենալու մասին: Նրանք այն անուններն են, որոնք ի տարբերություն քո բերած խայտառակության` միշտ պատիվ են բերել մեր ազգին: Նրանցից յուրաքանչյուրի տրորած հողը քեզնից էլ, գրածդ հավանողներից էլ թանկ արժե: Հա, մի բան էլ ավելացնեմ. եթե չի արվում, չի նշանակում, որ անելուց պետք է անել այլանդակելով, թքելով հեղինակի ասելիքի վրա: Դա գալիս է ապացուցելու բեմադրիչի` գործը հասկացած չլինելու մասին:

Կից նյութը` այստեղ