Աղջիկը կոպիտ դիտողությունից հետո նիհարել է 60 կիլոգրամով և հայտնվել մահվան եզրին


17:20 , 10 հունիս, 2019

Հյուսիսային Իռլանդիայի 19-ամյա բնակչուհի Քեյթլին Հորոքսը կոպիտ դիտողությունից հետո նիհարել է գրեթե 60 կիլոգրամով և հայտնվել մահվան եզրին, գրում է Daily Mail-ը:

Աղջիկը երեկույթի ժամանակ հանդիպել է իր հին ծանոթուհուն, որը նշել է, որ նախկինում Հորոսքի նման «հսկայական» է եղել, բայց կարողացել է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս մեկնաբանությունը խոցել է իռլանդուհուն և նա որոշել է նիհարել: Գրեթե վեց ամսում Հորոքսը նիհարել է 67 կիլոգրամով:

Նա սկսել է օրական 1.5 հազար կալորիայի փոխարեն 700 կալորիա սպառել, իսկ իր սահմանած նորմայից ավել ուտելու դեպքում նա արհեստականորեն փսխում է առաջացրել: «Ես չէի մտածում բացասական հետևանքների մասին: Ես պարզապես փչացրի իմ առողջությունը»,- ասել է աղջիկը:

Մի քանի ամիս անց Հորոքսը հոսպիտալացվել է հիպոֆոսֆատեմիայով (արյան մեջ ֆոսֆատի ցածր մակարդակ, որն առաջացել է անընդհատ փսխումներից): Նրա մոտ լնդերի հիվանդություն են ախտորոշել, ինչպես նաև անեմիա և բուլիմիա: Սկսել է թափվել նաև Հորոքսի մազերը: Բժիշկները իռլանդուհուն նախազգուշացրել են, որ եթե նա չսկսի նորմալ սնվել, ապա մի քանի ամիս անց կմահանա: Այժմ Հորոքսը մտադիր է փոխել սննդակարգը և սպորտով զբաղվել: