Ջասթին Բիբերը Թոմ Քրուզին օկտագոնում մարտնչելու մարտահրավեր է նետել և հետաքրքրել Մաքգրեգորին


17:04 , 10 հունիս, 2019

Փոփ երգիչ Ջասթին Բիբերը ցանկանում է մրցել հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզի հետ: Իր ցանկության մասին երգիչը հաղորդել է Twitter-ում, երկուշաբթի՝ հունիսի 10-ին:

Բիբերը Քրուզին մարտի է հրավիրել օկտագոն. «Թոմ, եթե չընդունես այս մարտահրավերը, նշանակում է՝ վախեցել ես, և երբեք «չես մաքրվի» դրանից»,- գրել է երգիչը:

Բիբերը UFC-ի նախագահ Դեյնի Ուայթին առաջարկել է վարել մարտը: Երգչի հրապարակմանն արձագանքել է խառը ոճի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը՝ մարտի վարման հետ կապված առաջարկելով իր ծառայությունները:

«Եթե Թոմ Քրուզը բավականաչափ տղամարդ է ընդունելու այդ մարտահրավերը, ապա McGregor Sports and Entertainment-ը կկարգավորի բոլոր հարցերը: Կբավարարի՞ արդյոք Քրուզի մարտական ոգին պայքարելու համար, ինչպես նա անում է ֆիլմերում»,- գրել է Մաքգրեգորը: