10:32 , 24 հունիս, 2013«Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է contact.az-ը:
Նշենք, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ նույնպես առաջադրվել է նախագահական ընտրություններում:
Contact.az-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդավարական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությունը հիմնադրվել է մի քանի տարի առաջ և երբեք աչքի չի ընկել ակտիվ գործունեությամբ: