Panorama.am-ը գրում է.
«Ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու, եթե ունեք ավելի կոնկրետ ինչ-որ թեզ այդ հարցի շուրջ,ապա կարող ենք քննարկել, բայց բամբասանքների մասին չեմ խոսելու»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր պաշտոնանկության մասին լուրերին:
Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ ներդրումները քիչ են , և եթե այս տեմպերով շարունակվի, ապա տնտեսությունը չի զարգանա, փոխվարչապետն ասաց, որ ներդրումներ կան և տնտեսությունը զարգանում է, իսկ դրա մասին խոսում են թվերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ