Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին


14:40 , 10 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Կամ բարձրագույն իշխանության կողմից կա ուղղակի տոտալ ցուցում, որպեսզի անձին խոշտանգեն, հաշվեհարդարի ենթարկեն կամ պետական լիազոր մարմինների անօրինականությունների հետ կապված սխալ են զեկուցում բարձրագույն իշխանությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին  ղեկավար Մանվել Գրիգորյանի  պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով, եթե դա իրոք այդպես է, այս փուլում գոնե պետք է տրվի ուղղակի հանձնարարություն, որպեսզի անօրինականություններ կատարողների գործողությունների հետ կապված տրվի իրավական գնահատական:

Լ. Բաղդասարյանն ասաց, որ ամիսներ առաջ բարձրաձայնել էին, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգումներ՝ պատճառաբանելով, որ անձը, երբ ձերբակալվել, կալանավորվել է, ունեցել է ընդամենը մի քանի հիվանդություն, ինտենսիվ գտնվել է բժիշկների հսկողության տակ. «1-2 ամիս հետո բարձրաձայնեցինք, որ կա հիվանդությունների բացասական դինամիկա, և կալանքը որպես այդպիսին անթույլատրելի է: Հետո բարձրաձայնեցինք, որ հիվանդությունների թիվը պրոգրեսիվ աճում է և այս պահին ունի 30 հիվանդություն»։

Պաշտպանն ասաց, որ ստանալով Մանվել Գրիգորյանի թույլտվությունը, դիմել էին ՄԻԵԴ՝ պահանջով, որ պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի քաղաքացիական հիվանդանցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ