Էմիլ Տարասյանը խոստովանեց, որ Արմեն Սարգսյանը տեղի ա տվել «իմքայլականների» շանտաժին ու սաբոտաժին


14:33 , 10 հունիս, 2019

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ա առաջադրել «քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար»: Սա մի շատ առանցքային ցուցմունք ա ընդդեմ Արմեն Սարգսյանի:

Փաստացի, ի պաշտոնե Սահմանադրության երաշխավոր հանդիսացող անձը, խախտելով Սահմանադրությունը երկրորդ անգամ, նույն անձին առաջադրել ա դատավորի թեկնածու, այն էլ՝ «քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար», այսինքն՝ Էմիլ Տարասյանը խոստովանեց, որ Արմեն Սարգսյանը տեղի ա տվել իմքայլականների շանտաժին ու սաբոտաժին:

Էն, որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը խախտելու համար քրեական պատասխանատվության ա ենթարկվելու, անհերքելի ա, բայց Տարասյան Էմիլին էլ չէր խանգարի հիմիկվանից փաստաբան վարձել. ինքն առնվազն վկայի կարգավիճակ ա ունենալու, չի բացառվում նաև՝ հանցակցի:

#Fake_president
#antifake