Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի առաջին չեմպիոն. Հոլանդիան մնում է եզրափակիչների անհաջողակը (Video)


08:30 , 10 հունիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Ազգերի լիգայի առաջին խաղարկությունն ավարտվեց:

Մրցաշարի եզրափակչում Պորտուի «Դրագաու» մարզադաշտում հանդիպեցին եզրափակիչը հյուրընկալող Պորտուգալիայի հավաքականն ու Հոլանդիայի ընտրանին: Խաղը սպասարկում էր իսպանացի հայտնի մրցավար Ունդիանո Մալյենկոն:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց խփված գոլերի:

Խաղի միակ գոլը խփվեց 60-րդ րոպեին. աչքի ընկավ Գոնսալու Գուեդեշը: «Վալենսիայի» եզրայինը գնդակը ստացավ Բերնանդու Սիլվայից և այն ուղարկեց Յասպեր Սիլեսսենի պաշտպանած դարպասի ձախ անկյունը: Չնայած՝ Սիլեսսենը ցատկեց դեպի գնդակը, բայց փրկել իր թիմին չկարողացավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։