Տավուշի Ազատամուտ համայնքում հաղթել է ՀՅԴ-ական թեկնածուն


01:45 , 10 հունիս, 2019

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ դեմ՝ 36։

Նշենք, որ ի սկզբանե այս համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն մյուս թեկնածուն՝ Սեւադա Բալասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր հայտնել։

Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը: