Աբովյանը «ոչ» ասաց Փաշինյանին


01:48 , 10 հունիս, 2019

Այսօր Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն հասարակության ուշադրության կիզակետում Կոտայքի մարզի խոշորագույն Աբովյան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններն էին, որտեղ առաջադրված 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի, ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և իշխանությունների կողմից առաջադրված Գրիգոր Գուլյան միջև, որի քարոզարշավին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Աբովյանի քաղաքապետի աթոռի համար պայքարում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Այսպիսով՝ աբովյանցին «ոչ» ասաց գործող իշխանություններին։ Այս ընտրություններում Փաշինյանի պարտության բացասական հետևանքներն ավելի լուրջ են լինելու, որոնց կանդրադառնամ ավելի ուշ։

Հունիսի 9-ի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին 44600 ընտրողից մասնակցել է 18175-ը՝ ընտրողների 40.83 %-ը։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետը ստացել է 8080 ձայն, իսկ իշխանությունների թեկնածուն՝ 7770։

Հ.Գ. 2018 թ․-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցած 19947 աբովյանցիներից 13312-ն իր ձայնը տվել էր ՔՊ-ին, իսկ 3719՝ ԲՀԿ-ին։