Միացյալ Նահանգներում հատապտուղներում հեպատիտ A-ի վիրուսի առկայության ստուգումներ են անցկացնում


00:50 , 10 հունիս, 2019

ԱՄՆ-ում Kroger սննդի խանութները սառեցված հատապտուղները ստուգում են ամբողջ երկրում՝ դրանց մեջ հեպատիտ A-ի վիրուսի հնարավոր առկայության մասին հաղորդումից հետո, գրում է AP-ն:

Ուրբաթ՝ հունիսի 7-ին, ամերիկյան Kroger ընկերության խանութներում տվյալ տեսականին ամբողջությամբ հանվել է վաճառքից, ինչպես նաև հաղորդվել է, որ ովքեր արդեն գնել են ապրանքը, չօգտագործեն սննդի մեջ: Սակայն, վերջին տվյալների համաձայն, հատապտուղներում վիրուս չի հայտնաբերվել: