Կենդանակերպի ամենաանտանելի նշանները


21:10 , 9 հունիս, 2019

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչների հետ համակերպվելն ամենաբարդն է: Կույսերը հակված են վերլուծության ենթարկել ամեն ինչ, վերահսկում են իրենց յուրաքանչյուր քայլ, կյանքը ծրագրում ամենայն մանրամասնությամբ: Նույն կերպ Կույսերը վերաբերվում են շրջապատին:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունեն սեփական աշխարհը սեփական խիստ կանոններով: Նրանց աշխարհում իդեալական մաքրություն և կարգապահություն են տիրում, բոլորը ոճային են հագնվում, աշխատում առանց հանգստյան օրերի: Նրանք սկսում են ղեկավարել, խորհուրդներ տալ: Չեն հանդուրժում, երբ մարդիկ չեն լսում իրենց, վերահսկում են յուրաքանչյուր գործողություն ու ներկայացնում իրենց պահանջները:

Կույսերի ինքնագնահատականը շատ բարձր է, նրանց դատողությունները չափազանց քննադատական են: Առանց հստակ հասկանալու՝ ինչ է կատարվում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցչները սկսում են քննադատել՝ ամբողջ բացասականը բարդելով հերթական զոհի վրա: Ընդ որում, անիմաստ է վիճել Կույսերի հետ, որևէ բան ապացուցել նրանց: Երբեք չեն լսում մարդկանց խորհուրդները:

Ցուլ՝ կենդանակերպի ամենամերկանտիլ նշանը: Մանրախնդիր են, կարող են տարիներով նույն հագուստը կրել միայն այն պատճառով, որ չեն ցանկանում գումար ծախսել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ժլատ են, կարող են օգտագործված ապրանքը վաճառել նորի գնով, իսկ ծննդյան տոնին կուտեն ու կխմեն երկու անձի փոխարեն՝ նվերի վրա ծախսված գումարը չեզոքացնելու նպատակով:

Ընտանիքում իսկական բռնակալներ են, իրենց ամենախելացին են համարում: Կյանքում, սակայն, Ցուլերը բազմաթիվ սխալներ են թույլ տալիս, քանի որ հազվադեպ են բազմակողմանի զարգացած: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախկոտ են, վախենում են պատասխանատվություն ստանձնել:

Ցուլերը չոր են, ժլատ զգացմունքների հարցում, երբեք հաշտության քայլ չեն անի, նույնիսկ, եթե իրենք են կոնֆլիկտի պատճառը: Կշարունակեն լռել ու զայրանալ, մինչև ինքներդ ներողություն կխնդրեք:

Աղեղնավոր: Աղեղնավորներին ընդունված է բարի, արդար ու անվախ համարել: Մարդիկ հաճախ կարծում են, թե նրանք այս աշխարհի փրկիչներն են: Իրականում այդ կերպարը հորինված է, ընդ որում՝ հենց Աղեղնավորների կողմից:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ շփվելը հեշտ է: Նրանց անհոգությունն ու լավատեսությունը խանգարում են խնդրիների լուծմանը: Աղեղնավորները կարող են սրամտել, կոնֆլիկտ ստեղծել, հետո մի կողմ քաշվել՝ թողնելով, որ մարդիկ լուծեն իրենց խնդիրները:

Սիրում են աղմկոտ հավաքույթներ, ալկոհոլ, պարեր: Այս ամենը հաճախ է հանգեցնում ընտանեկան խնդիրների: Թեթև սիրախաղը կարող է վերածվել դավաճանության, որի համար Աղեղնավորն իրեն մեղավոր չի զգա՝ հազարավոր արդարացումներ գտնելով: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եսասեր են, հաճախ լավագույնը վերցնում են իրենց՝ կարծելով, թե ընտանիքում ամենակարևորն են: Ընդ որում, շրջապատը Աղեղնավորների ճանաչում է միայն դրական կողմերով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրանց կեղծավորությունը:

Երկվորյակներ: Բռնակալներ են, ինչից ամենաշատը տուժում են մտերիմները: Ազատ են, անկախ. միանգամից տեղն են դնում բոլոր նրանց, ովքեր ոտնձգում են իրենց ազատության հանդեպ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերահսկում են սիրելիի յուրաքանչյուր քայլ. կարող են ստուգել հեռախոսը, հետևել, հարցաքննության ենթարկել, ինչի պատճառը պաթոլոգիական խանդն է:

Կոլեկտիվում միշտ հասնում են պաշտոնի, որին ձգտում են ոչ թե համառության և տաղանդի, այլ ինտրիգների, սրամտության և ստի շնորհիվ: Սիրում են բամբասել, քննարկել մտերիմներին նրանց բացակությամբ:

Երկվորյակները նաև էքսցենտրիկ են, կարող են հիստերիա բարձրացնել և բղավել առանց առիթի: Արհամարհում են էթիկայի կանոնները, կարող են վիրավորող կատակներ անել, ինչի համար նրանց պարզապես ատում են: