Կներեք, բա ինչու էինք կազմակերպում. Արմեն Դուլյան


18:55 , 9 հունիս, 2019
Երեւանի Սայաթ Նովա պողոտայով այն օրը գնում էի՝ ցուցավահանակներին անընդհատ Չճանաչված պետությունների ֆուտբոլի առաջնությունն էին գովազդում... Այսօր դրա եզրափակիչն է՝ Արեւմտյան Հայաստան - Հարավային Օսեթիա խաղը... Դիվանին նստած պտտեցնում եմ հայաստանյան բոլոր հեռուստաալիքները՝ ինչ ֆուտբոլ ասես հեռարձակում են՝ անգլիականից ու իսպանականից սկսած մինչեւ իտալական... Միայն մի խաղի վրա թքած ունենք՝ Ստեփանակերտում ավարտվող Չճանաչված պետությունների առաջնության եզրափակիչը բանի տեղ չենք դնում... Կներեք, բա ինչու էինք կազմակերպում...