Ղազախստանում նախագահական ընտրությունների մասնակցության հայտը 16:00-ի դրությամբ կազմել է 65.9 տոկոս


19:50 , 9 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Կիրակի Ղազախստանում անցկացվող նախագահական ընտրություններում տեղի ժամանակով 16:00-ի դրությամբ (երևանյան 14:00) մասնակցության հայտը կազմել է 65.9 տոկոս: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյազաթ Սուլեյմանը:

Նրա խոսքով՝ մարզերի և մայրաքաղաքի ԿՀԸ-ների տվյալներով՝ քվեաթերթիկ է ստացել ընտրողների ընդհանուր քանակի 65.9 տոկոսը:

Ղազախստանում նախագահի նախորդ ընտրությունների ժամանակ, որն անցկացվել էր 2015-ին, տեղի ժամանակով 16:00-ի դրությամբ մասնակցության հայտը կազմել էր 82.11 տոկոս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ