Չարենցավան քաղաքի ջրավազանում դի է նկատվել


13:20 , 9 հունիս, 2019

Հունիսի 9-ին, ժամը 11:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանաում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: