Մարզպետը անթույլատրելի կերպով ներխուժում է ընտրատեղամասեր (Video)


12:50 , 9 հունիս, 2019

Աբովյան քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրությունների ընթացքին ակտիվ մասնակցություն է ունենում Կոտայքի մարզի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը անթույլատրելի կերպով ներխուժում է ընտրատեղամասեր, խառնվում ընտրական գործընթացներին, փորձում է ուղղորդել ընտրողներին, մի խոսքով այս ամենը կարելի է դիտարկել որպես պաշտոնական դիրքի չարաշահում: Մարզպետը չունի դրա իրավունքը, նրա ոչ ադեկվատ գործողությունները խանգարում են ընտրության գործընթացին: Նման անօրինականությունները պետք է բացառվեն, քանզի չի կարող լինել արդար և թափանցիկ ընտրություններ: