Մադոննայի նոր տեսահոլովակի գլխավոր հերոս է դարձել տրանսգենդեր ռեփերը


19:00 , 8 հունիս, 2019

Ամերիկացի երգչուհի Մադոննան թողարկել է Dark Ballet երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում։

Դրանում գլխավոր դերում տրանսվեստիտ ռեփեր Միկի Բլանկոն է, որին Ժաննա դը Արկի նման այրել են խարույկի վրա։

«Ես քայլում եմ այս երկրի վրա՝ սևամորթ, միասեռական և ՄԻԱՎ-ով՝ դրական, բայց հույսը, որով ես ապրում եմ, ուժեղ է ցանկացած բացասականից»,- Բլանկոյի խոսքով ավարտվում է ստեղծագործությունը։