Մոնակոյի արքայադուստրը գաղտնի մկրտել է որդուն


20:20 , 8 հունիս, 2019

Մոնակոյի արքայադուստր Շարլոտ Կազիրագին գաղտնի մկրտել է որդուն, հաղորդում է StarHit-ը։

Արքայադուստրը և նրա ամուսինը՝ պրոդյուսեր Դիմիտրի Ռասամը, մկրտության ծեսն իրականացրել են մայիսի 31-ին։

Պալատական ժամատանը գաղտնի արարողությանը ներկա են գտնվել միայն 7 ամսական Բալթազարի ծնողները։ Արքայադուստրը տվյալ իրադարձությունը չի մեկնաբանում։