Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ից ավելի ազդեցիկ է


17:00 , 8 հունիս, 2019

Մեգան Մարքլը Եղիսաբեթ II թագուհուց ավելի ազդեցիկ է։ Այսպիսի եզրակացության է հանգել Vogue պարբերականը։ Պարբերականը կազմել է Մեծ Բրիտանիայում ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը։

Ցուցակում 25 կին է ներառվել։ Մեգան Մարքլի հետ դրանում են հայտնվել մոդել Նաոմի Քեմփբելը, դերասանուհիներ Օլիվիա Քոուլմանը և Ֆիբի Ուոլեր Բրիջը, ինչպես նաև հաղորդավարուհի Էմիլի Մեյթլիսը։ Հետաքրքիր է, որ այնտեղ չկա Քեյթ Միդլթոնի, ինչպես նաև Եղիսաբեթ II թագուհու անունը։

Մեգանի վաստակը Մեծ Բրիտանիայի հանրային կյանքում պարբերականը հեղափոխական է որակել։ Նրան գնահատել են ֆեմինիստական գաղափարների, առողջ կենսակերպի և մայրությանը ժամանակակից մոտեցման համար։