ԱՄՆ-ում կապիկը հարձակվել է տուգանք գրող ոստիկանի վրա (տեսանյութ)


09:29 , 24 հունիս, 2013

ԱՄՆ-ում «ակտ գրող» ոստիկանի հետ պատահել է մի բան, ինչին նա ամենևին պատրաստ չէր, գրում է Russia Today-ը՝ ներկայացնելով տեսանյութ:

Տեխասում երթևեկության կանոնները խախտած վարորդին տուգանք գրելուց հետո ոստիկանը նրան է փոխանցում սարքը՝ ստորագրության համար, սակայն հետևի նստելատեղից հարձակում է գործում կապիկը՝ իսկապես վախեցնելով համազգեստով մարդուն:

Կապուցին տեսակի կապկի հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը: