Պուտինի թիկնապահները փրկել են Սի Ցզինփինին բեմից ընկնելուց (Video)


14:33 , 8 հունիս, 2019

Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստից հետո չինական պատվիրակության ներկայացուցիչների հետ ձեռքսեղմման ժամանակ մի կերպ է խուսափել բեմից ընկնելուց:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, միջոցառման ավարտից հետո լրագրողներն ու տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները շտապել են բեմի մոտ: Ոմանք փորձել են հարցեր տալ, իսկ ոմանք էլ երկրների առաջնորդների ֆոնին փորձել են լուսանկարվել:

Նշվում է, որ չինական պատվիրակության ներկայացուցիչները բարձր ողջունել են Սի Ցզինփինին ու ամեն կերպ փորձել գրավել նրա ուշադրությունը: Չինաստանի ղեկավարը սեղմել է նրանցից մեկի ձեռքն ու մի կերպ խուսափել բեմից ընկնելուց: Նրան բռնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության ծառայության աշխատակիցները: