Վատիկանը հերքում է Հռոմի պապի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը


09:22 , 24 հունիս, 2013

Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին հերքել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը: Այս մասին հաղորդել է Վատիկանի ռադիոն:

Հռոմի պապի առողջական վիճակի վատթարացման մասին շշուկները տարածվել են այն բանից հետո, երբ շաբաթ օրը երեկոյան քահանայապետը չի ներկայացել իտալական RAI ռադիո և հեռուստատեսության կազմակերպած սիմֆոնիկ նվագախմբի համերգին: 

«Պապի առողջության համար անհանգստանալու կարիք չկա»,- ասել է Լոմբարդին: Նա հաստատել է, որ Պապը չի կարողացել ներկա գտնվել համերգին «որոշ ծառայողական պարտականությունների պատճառով»:

Լոմբարդին ասել է նաև, որ Ֆրանցիսկոսը կանցկացնի բոլոր նախատեսված միջոցառումները: