Քլոե Քարդաշյանը 255 հազար դոլար է ծախսել՝ նախկին ամուսնուն չհիշելու համար


13:30 , 8 հունիս, 2019

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քլոե Քարդաշյանը շուրջ 200 հազար ֆունտ սթեռլինգ է ծախսել (255 հազար ԱՄՆ դոլար)՝ վերանորոգելու համար տունը, որտեղ բնակվել է նախկին քաղաքացիական ամուսնու հետ, գրում է The Mirror-ը։

Քլոեի խոսքով՝ ինքը դստեր հետ 6 ամսով վարձակալած բնակարանում է գտնվում։ Նա ասել է, որ իր տուն կվերադառնա միայն այն պարագայում, երբ Տրիստան Թոմփոսոնի հետ կապված հուշերը չլինեն (սրճեփ, պրոտեինի փոշի, բաժակներ և այլն)։ Քլոեն նաև ոչնչացրել է նախկին ամուսնու բոլոր լուսանկարները։