Ալեք Բոլդուինը հոգնել է Թրամփին նմանակելուց


12:40 , 8 հունիս, 2019

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը USA Today պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հոգնել է Saturday Night Live ծրագրում Դոնալդ Թրամփի դերը կատարելուց։

«Ես չեմ կարող պատկերացնել, որ դա կրկին անում եմ։ Պարզապես չեմ կարող։ Նրանք պետք է մեկ ուրիշին գտնեն, ով կցանկանա զբաղվել դրանով»,-ասել է դերասանը։

Դոնալդ Թրամփին Բոլդուինը սկսել է նմանակել դեռևս 2016-ի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Նրա խոսքով՝ սկզբում ցանկացել է հրաժարվել Թրամփին նմանակելուց, քանի որ հարգանք չի տածել քաղաքական գործչի նկատմամբ, սակայն ի վերջո համաձայնել է։