Նավթի համաշխարհային գներն աճում են


11:40 , 8 հունիս, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,01 դոլարով՝ հասնելով մինչև 63,24 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հուլիսի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,4 դոլարով և կազմում է 53.99 դոլար մեկ բարելի դիմաց։