«Հրապարակ». Փաշինյանի ռուսերենն ու Զախարովայի գրառումը. ինչու է ՀՀ վարչապետը համառորեն շարունակում ռուսերեն խոսել միջազգային հարթակներում


09:50 , 8 հունիս, 2019

«Սանկտ Պետերբուրգի համաժողովում վերջապես կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է․ «Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի, և հուսով եմ՝ նաև օգտակար՝ մասնակցելու քննարկումներին․․․ 

Անհրաժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին»:

Եվ չնայած ՌԴ նախագահը ջերմ և հարգալից էր, սակայն Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանի ռուսերենը։ Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը համառորեն ռուսերեն խոսում միջազգային հարթակներում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: