Ադրբեջանում արջը հարձակվել է հարսանիքի մասնակիցների վրա. կան վիրավորներ


09:08 , 24 հունիս, 2013

Կիրակի երեկոյան Ադրբեջանի Շեմահա շրջանում (Բաքվից 120 կմ արևմուտք) արջը հարձակվել է մարդկանց վրա: Այս մասին հայտնում է АРА գործակալությունը:

Մոտակա անտառից դուրս եկած արջը հարձակվել է Գալադերեսի գյուղի բնակիչների վրա: Դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ: Կենդանին ծանր վիրավորել է գյուղի 18-ամյա բնակչուհուն, որին հոսպիտալացրել են:

Այնուհետև արջը փախուստի է դիմել և հարևան Չեշմեդիլ գյուղում հարձակվել 49-ամյա տեղացու վրա: Նա նույնպես ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: