Ճապոնիայում մշակվել է գրիպի դեմ պատվաստանյութ


09:01 , 24 հունիս, 2013

Ճապոնիայում առողջապահության նախարարության հետազոտողների խումբը հաղորդել է, որ մշակել է անդրմաշկային սպեղանի (պլաստիր), որը թույլ կտա առանց ցավի ներարկել գրիպի դեմ պատվաստանյութը: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:

1 սմ տրամագծով սպեղանին ունի մոտ 250 շատ փոքրիկ ասեղներ, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը մոտ 0.8 մմ է: Դրանք պատրաստված են գրիպի դեմ պատվաստանյութի մամլիչ տարրերից և հիալուրոնիկ թթվից:

Գործնականում այն կկիրառվի 5-10 տարվա ընթացքում: