ԱՄՆ ֆինանսական համակարգն առավել խոցելի է դառնում. ԱՄՀ


02:45 , 7 հունիս, 2019

Operativ.am-ը գրում է․

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ԱՄՆ-ին զգուշացրել է, որ առեւտրային վեճերի սրացումը կամ ֆինանսական շուկաներում կտրուկ անկումը կարող է էական ռիսկեր ստեղծել ամերիկյան տնտեսության համար, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՀ-ում նշում են, որ ԱՄՆ ֆինանսական համակարգն առավել խոցելի է դառնում, եւ ֆինանսական պայմանները կարող են խստացվել, քանի որ ներդրողներն անհանգստանում են ԱՄՆ առեւտրային վեճերի համար:

«Սա այն ռիսկն է, որը մեզ ամենից շատն է անհանգստացնում ԱՄՆ տնտեսության մեջ»,- ասել է ԱՄՀ առաքելության ղեկավար Նայջըլ Չոկը:

Իր զեկույցում ԱՄՀ-ն քննադատել է ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ նշելով, որ անհրաժեշտ է լուծել Չինաստանի հետ առեւտրային պատերազմը, որը սպառնալիք է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար: