«Անընդունելի ռիսկեր». ԱՄՆ-ը Թուրքիայի կողմից С-400-ի ձեռքբերման մասին


05:30 , 7 հունիս, 2019

Պենտագոնի ղեկավարի օգնական Էնդրյու Վինտեռնիտցը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն անընդունելի ռիսկեր է ստեղծում Միացյալ Նահանգների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս առումով, նա հույս է հայտնել, որ թուրքական կողմը կհրաժարվի այդ համակարգերի գնումից:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ իշխանություններն այդ հարցի շուրջ մշտապես երկխոսում են թուրքական պետության հետ, քանի որ Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերումը «անհամատեղելի է ՆԱՏՕ-ի շրջանակում ունեցած պարտավորությունների հետ»:

«Մենք շարունակում ենք այդ քննարկումները»,- ընդգծել է Վինտեռնիտցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները C-400-ի պատճառով Թուրքիային վերջնագիր է ներկայացրել: