ԱՄՆ-ում բժշկին 25 հիվանդների սպանության մեղադրանքներ են առաջադրվել. CBS


01:15 , 7 հունիս, 2019

168.am-ը գրում է․

Օհայոյի նահանգի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել այն բժշկին, որը, հավանաբար, 25 հիվանդների է սպանել օպիոդային ցավազրկողի մահացու դոզայի ներարկման միջոցով:

Այս մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դատախազները պնդում են, որ 43-ամյա բժիշկ Ուիլյամ Հասելը դիտավորյալ է հիվանդներին ֆենտանիլ պատրաստուկը ներարկել նորման 10 – 40 անգամ գերազանցող դոզաներով: Զոհերը եղել են 37-ից մինչեւ 85 տարեկան:

Իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ մեղադրյալի գործողությունների միակ նպատակը եղել է արագացնել հիվանդների մահը: Հեսելին սպառնում է 15 տարվա բանտարկություն նրա մեղքով յուրաքանչյուր մահացածի համար, այիսնքն՝ մինչեւ 375 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: