«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը․ նրան տեղափոխել են հիվանդանոց


00:30 , 7 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը:

Մինչ ինքնասպանության փորձ կատարելը, Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության արդյունքում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա վիրահատվել է:

Փաստի առթիվ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: