Լիոնում ցուցարարները պահանջում են ազատ արձակել միասեռ ամուսնությունների դեմ բողոքելու համար ազատազրկված երիտասարդին


08:29 , 24 հունիս, 2013

Ֆրանսիական Լիոն քաղաքում մոտ 1.500 մարդ հավաքվել էր ցույցի, որի նպատակն էր աջակցություն հայտնել ուսանող Նիկոլյա Բերնար-Բյուսսեին, ով միասեռ ամուսնությունների դեմ հանդես գալու համար ազատազրկման էր դատապարտվել, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

23-ամյա երիտասարդը ձերբակալվել էր միասեռ ամուսնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Անցյալ չորեքշաբթի Բերնար-Բյուսսեն դատապարտվել էր 4-ամսվա ազատազրկման, որոնցից 2-ը՝ պայմանական:

Լիոնում հավաքվածները բղավում էին կարգախոսներ, որոնցում հիմնականում պահանջվում էր ազատ արձակել «քաղբանտարկյալ» Նիկոլյային: