Ինչպես վիճակախաղում 12 միլիարդ շահած մարդու կյանքը կործանվեց 7 տարում


23:30 , 7 հունիս, 2019

Դեռևս 2012 թ․ 48-ամյա Ադրիանը 158 մլն ֆունտ սթեռլինգ շահեց և դարձավ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Բայց նախկին փոստատարի հաջողությունները դրանով ավարտվեցին։ Մի քանի տարի անց նրանից հեռացավ կինը՝ հայտարարելով, որ իրենց ութամյա ամուսնությունը պարզապես անտանելի է դարձել։ Նա երեխաների հետ տեղափոխվել է Շոտլանդիա՝ գրում է The Sun-ը։

Դրանից հետո Ադրիանը սկսեց հանդիպել ևս երեք աղջիկների հետ, բայց նրանցից յուրաքանչյուրին հետաքրքրում էին միայն նրա փողերը։ Տղամարդը դրանից հետո մնաց միայնակ։

Որոշելով նոր կյանք սկսել՝ Ադրիանը վաճառքի հանեց իր առանձնատունը՝ նպատակ ունենալով մեկնել Ավստրալիա։ Ինը ամիս շարունակ անշարժ գույքի գործակալները ամեն ջանք թափեցին այն վաճառելու համար, սակայն ապարդյուն։ Երբեմի աշխույժ առանձնատունն այժմ դատարկ է, իսկ նրա տերը ընկճախտով է տառապում։