Գիտնականներն անվանել են ամենօրյա քայլքի նոր սահմանաչափը


22:00 , 7 հունիս, 2019

Բոստոնում Brigham and Women’s Hospital-ի մի խումբ գիտնականներ հաշվարկել են օրվա քայլքի նոր սահմանաչափ: Պարզվել է, որ 4,4 հազար քայլը բավարար է մեկ օրվա համար: Այս մասին գրում է MedikForum-ը:

Քայլքի այդ չափն ավելի քան 40 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը։ Իսկ եթե քայլերի քանակն ավելացվի մինչև 7,5 հազար, վաղաժամ մահվան հավանականությունն ավելի կնվազի։ Այսպիսով՝ գիտնականներին հաջողվել է հերքել մինչ այդ ընդունված ամենօրյա քայլքի պարտադիր սահմանաչափը՝ 10 հազարը։