4 վնասակար սովորություններ, որոնք իրականում օգնում են մեզ


01:14 , 7 հունիս, 2019

Գիտնականները շարունակում են ակտիվորեն հետազոտել մարդկային վարքը և աստիճանաբար ավելի են հակվում այն մտքին, որ ոչ բոլոր վնասակար սովորություններն են միանման վտանգավոր։ Օրինակ, արդեն հայտնի է, որ ծուլությունը նվազեցնում է սթրեսը, թափթփվածությունը բարձրացնում է աշխատութնակությունը, իսկ գործերը հետաձգելը մեզ թույլ է տալիս ավելի շատ բան անել։

Անհանգիստ վարքը կարող է օգտակար լինել սրտի համար

Բոլորին հայտնի է, որ նստակյաց կյանքը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, այն խանգարում է օրգանների արյան մատակարամանը։ Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ անհանգիստ մարդիկ ավելի քիչ են ենթարկվում նրա կործանարար ազդեցությանը։ Անհանգստության պահին նրանք ձեռքերով և ոտքերով արագ շարժումներ են անում, որով և ապահովում են օրգանիզմի մեջ արյան նոռմալ շրջանառությունը։

Համակարգչային խաղերը թուլացնում են ցավերը

Համակարգչային խաղերը գրավիչ զբաղմունք են։ Նրանք մարդուց պահանջում են առավեալագույն կենտրոնացվածություն։ Գիտնականներն ապացուցել են, որ այս հատկության շնորհիվ խաղերը կարող են օգտագործվել ցավազրկող դեղամիջոցների հետ միասին և կրկնապատկել նրանց ազդեցությունը։

Սուրճը կարող է նվազեցնել Ալցհայմերի հիվանդության առաջացման հավանականությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ բնական սուրճի բաղադրության մեջ առկա նյութերը համարվում են Ալցհայմերի հիվանդության դեմ հզոր պրոֆիլակտիկ միջոցներ։ Սակայն գիտնականները նաև ընդգծում են, որ խոսքը սուրճի չափավոր օգտագորման մասին է․ օրեկան 4-5 գավաթ։

Անհանգստությունը կարող է փրկել սթրեսից

Որպես կանոն, անհանգիստ մարդիկ ամեն ինչին նախօրոք են պատրաստ լինում։ Եթե պատահում է վատագույնը, ապա նրանք քիչ են տառապում (քանի որ նրանք պատրաստ էին դրան), իսկ եթե ամեն ինչ հարթ է ընթանում՝ շատ են ուրախանում (քանի որ ամեն ինչ անցել է սպասվածից ավելի լավ)։ Հոգեբանները նշում են, որ անհանգստությունը կարող է նաև օգնել խուսափել խնդիրներից և նպաստել տարբերի խնդիրների լուծմանը։