Հնէաբաններն արհեստականորեն ձգված գանգով երեխայի կմախք են գտել․ կսարսափեք, երբ իմանաք, թե ինչու էին ծնողներն այդպես վարվում (Photo)


13:48 , 7 հունիս, 2019

Հնէաբանները Կերչի թերակղզում պեղումներ իրականացնելիս փոքրիկ երեխայի՝ արհեստականորեն ձգված գանգով կմախք են հայտնաբերել: Այն թվագրվում է մ․թ․ 2-րդ դարին։ Գանգի ձևից ու տեսքից դատելով՝ երեխայի գլուխը ստիպողաբար են դեֆորմացրել: Այդ վայրենի ավանդույթը տարածված է եղել սարմատների մոտ, ովքեր ապրել են ներկայիս Ուկրաինայի, Ռուսաստանի ու Ղազախստանի տարածաշրջանում: Գանգը ձգում էին, որպեսզի ցույց տային սոցիալական կարգավիճակը, հատուկ խմբին պատկանելիությունը: Ամենայն հավանականությամբ, երեխայի համար ծնողներն ընտրել էին հեծելազորի ապագան: