Մայրը ստիպողաբար ծխեցրել է իր 1-ամյա երեխային (Photo)


07:12 , 7 հունիս, 2019

Մադրիդի բնակչուհին իր 11 ամսեկան երեխային ստիպել է, որպեսզի նա ծխի։ Ինչպես նշում է իսպանուհին երեխան անընդհատ ձգտում էր իր հոր ծխախոտին, այդ պատճառով ինքը որոշել է դաս տալ երեխային և այդպես հեռացնել նրան ծխախոտից։ Երեխան երկու անգամ ծխելուց հետո սկսել է լացել։

Մայրը հիացել է իր տված դասով և տեսանյութը գցել է համացանց ու դարձել քննադատության առարկա։ Երբ սոցիալական ցանցերում նրա արարքը դատապարտել են՝ կինը հայտարարել է, որ սխալ է եղել և զղջում է իր արարքի համար։