Ղրիմի դամբարաններից մեկի պեղումների ժամանակ հնագետները տարօրինակ կմախք են հայտնաբերել (Photo)


03:10 , 7 հունիս, 2019

Կերչի թերակղզում պեղումներ կատարող հնագետներն արհեստականորեն ձգված գանգով փոքր երեխայի կմախք են հայտնաբերել։ Կմախքը թվագրվում է մեր թվարկության 2-րդ դարին։ Երեխայի գլուխն արհեստականորեն ձևափոխվել է նրա ծնվելուց անմիջապես հետո։ Այս ծեսը ժամանակակից Ուկրաինայի, Ռուսաստանի և Ղազաղստանի տարածքներում ապրած հին սարմատների բարբարոսական ծեսերից է։ Գանգեերը ձգում էին, որպեսզի ցույց տան իրենց սոցիալական ստատուսը կամ որևէ խմբին իրենց պատկանելիությունը։