Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ զարգացնելու ՀՀ իշխանությունների հայտարարություններն այդպես էլ գործնական քայլերի չեն վերածվում


21:03 , 6 հունիս, 2019

Եթե նույնիսկ համարենք, որ հայ-իրանական հարաբերություններում ներկայիս պասիվությունը պայմանավորված է Իրանի նկատմամբ խստացող պատժամիջոցների քաղաքականությամբ (նախկինում հաջողվել է բավականին արդյունավետ համագործակցություն զարգացնել Իրանի հետ նույն պատժամիջոցային խիստ պայմաններում), ապա դա պետք է վերաբերի գլխավորապես տնտեսական համագործակցությանը: Սակայն արի ու տես պասիվությունը գլոբալ է:

Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի` Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին….. բացի հարևան Իրանից:

Հատուկ դիտավորություն չեմ ուզում տեսնել սրանում, կարծում եմ ավելի շատ անփութություն է` ուղղակի անհասկանալի է մամուլի ծառայությա՞ն, որը մոռացել է հայտնել Իրանին շնորհավորելու մասին, թե՞ իշխանությունների...

Սակայն նման անփութություններն երկկողմ հարաբերություններում բացասական ֆոն են ստեղծում…

Ի դեպ, բավականին տարօրինակ էր ցանկում տեսնել Սաուդյան Արաբիայի անունը, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, և որ բացահայտ հակահայկական քաղաքականության է իրականացնում…

Կից նյութը կարող եք դիտել այստեղ։